22:12 , 25 նոյեմբեր, 2015
Aravot.am-ը գրում է.
Աշխարհի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարի ավարտից հետո Aravot.am-ը այսօր կապվեց պոկում վարժության բրոնզե մեդալակիր դարձած եւ երկամարտում չորրորդ տեղը զբաղեցրած Անդրանիկ Կարապետյանի հետ: «Այո, գոհ եմ իմ արած արդյունքից, մարզիչներն էլ են գոհ:
Բայց կարող էի պոկում վարժությունում ավելին բարձրացնել: Երկամարտում մաքուր երրորդ տեղ գրավելուն մեկ կիլոգրամ չբավականացրեց: Դրան չեմ կարողանում համակերպվել: Բայց ինչ արած, չստացվեց: Սա էլ երրորդ մրցումն է, որ անձնական քաշով զիջում եմ», – ասաց Անդրանիկը եւ խոստացավ, որ Ռիո դե Ժանեյրոյում այդպիսի բան չի լինի: