Իրանը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը կործանելը


19:29 , 25 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ահաբեկչության դեմ պայքարում լիովին աջակցում է Մոսկվայի ջանքերին:

Հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 24-ին իրանական կողմի նախաձեռնությամբ:

Իրանական կողմն իր ցավակցություններն է հայտնել միջադեպի արդյունքում օդաչուի զոհվելու փաստով: Կողմերը պայմանավորվել են այսուհետ ևս համակարգել իրենց գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանային և առաջին հերթին սիրիական հակամարտության կարգավորմանը: