Միջազգային կոալիցիան 23 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին


18:22 , 25 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան մեկ օրում 23 օդային հարված է հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին, հաղորդում է Reuters-ը:

Դրանցից 18-ը ուղղվել է Իրաքում է ԻՊ-ի զինյալների թիրախներին, այդ թվում՝ մարտական դիրքերին ու զենքի պահեստներին: 

Սիրիայում, կոալիցիայի օդուժը հինգ օդային հարված է հասցրել երեք քաղաքի մերձակայքում ահաբեկիչների դիրքերին: