Շնագայլերը հարձակվում են մարդկանց եւ կենդանիների վրա


18:02 , 25 նոյեմբեր, 2015

Շնագայլերը հարձակվում են մարդկանց եւ կենդանիների վրաAravot.am-ը գրում է.

Անցած գիշեր Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի ծայրին շնագայլերը կերել են Սահակյանների տոհմից մի ընտանիքի պատկանող հորթ, որի շուկայական գինը 150 հազար դրամ է:

Նախանցյալ տարի շնագայլերը կերել էին այդ ընտանիքի 2 հորթերը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղից հայտնեցին, որ անցած գիշեր շնագայլ է մտել գյուղի առանձնատներից մեկի բակը, փորձել հարձակվել բնակչի վրա:

Շնագայլերի միսն ուտելի չէ, դրանց ոչնչացման համար պետությունը որսորդներին դրամական վճար չի տալիս, ինչպես տրամադրում է ոչնչացրած գայլերի դեպքում: Այդ պատճառով որսորդները իրենց գնդակները չեն ծախսում շնագայլերի վրա: Դրանք էլ բազմանալով՝ գյուղեր են մտնում: