Այսինքն՝ արաբ նշանակում է ահաբեկի՞չ, էս ի՞նչ խայտառակություն է


17:48 , 25 նոյեմբեր, 2015

Շատ ոգևորված «ընդդիմադիր» կայքեր, վերնագրեր դնելիս ուղեղներդ մի քիչ շարժեք, հետո գրեք. «Ահաբեկչի դեմք ուներ, իսկական արաբի էր նման»։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը նման բան է ասել, դա վերնագիր դարձնելը նորմա՞լ եք համարում։ Այսինքն՝ արաբ նշանակում է ահաբեկի՞չ, էս ի՞նչ խայտառակություն է։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ ահաբեկչի դեմք։ Էդ ո՞րն է։ Մի հատ հայելու մեջ ձեզ նայեք, մեկ էլ կարող է պարզվի՝ համ «արաբ» եք, համ՝ ահաբեկիչ։
Իսկի ահաբեկիչների ձեռը սարսափահար եղած երկրներն իրենց թույլ չեն տալիս մի ողջ ազգի ահաբեկիչ ասել, լրիվ ցնդել են էս մարդիկ։((