«Ռուս-թուրքական պատերազմ չի լինի». Լավրով


16:42 , 25 նոյեմբեր, 2015

sergey_lavrov_220913_01Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ ռազմական հակամարտության մեջ մտնել, հաղորդում է Interfaks-ը:

«Չենք պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ: Մեր վերաբերմունքը թուրք ժողովրդի հանդեպ չի փոխվել սակայն հարցեր են առաջացել գործող թուրքական իշխանությունների գործողությունների վերաբերյալ»,- ասել է Լավրովը: