Հրաշալի բաղադրատոմս՝ երիտասարդ և առողջ մնալու համար. Այն լավացնում է նաև տեսողությունը


16:36 , 25 նոյեմբեր, 2015

Հրաշալի բաղադրատոմս՝ երիտասարդ և առողջ մնալու համար. Այն լավացնում է նաև տեսողությունը168.am-ը գրում է. 

Բաղադրատոմսը, որը ներկայացրել է interesbook կայքը, օգնում է կանանց ազատվել այնպիսի տհաճ խնդիրներից, ինչպիսիք են կնճիռները, մաշկի թուլությունը և այլն: Տարիքի հետ կանանց մոտ ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք ակնհայտորեն մատնում են տարիքը: Դրանցից ազատվելու համար առաջարկում ենք օգտվել հետևյալ բաղադրատոմսից:

Մաքրած կիտրոնն ու սխտորն աղալ կամ բլենդերով հարել, ավելացնել մեղրն ու կտավատի ձեթը, լավ խառնել ամբողջը և զանգվածը տեղափոխել ապակե տարայի մեջ:

Խառնուրդը պետք է պահել սառնարանում և օրական 3 անգամ 1ճ/գ օգտագործել՝ ուտելուց կես ժամ առաջ:

Սխտորի համը բերանում մնում է մոտավորապես 10 րոպե, ապա անմիջապես անցնում է:

Այս դեղամիջոցն օգտագործած կանայք պնդում են, որ խառնուրդն օգտագործելու ընթացքում ոչ միայն մաշկն է լավացել, այլև՝ տեսողությունը:

Բաղադրատոմսի բոլոր բաղադրիչների մասին խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում, սակայն այս բաղադրատոմսի գաղտնիքը հենց կտավատի ձեթն է:

Այս հրաշալի բաղադրիչը ստանում են կտավատի սերմերի սառը մզման եղանակով: Դեռևս հին ժամանակներում հայտնի էին կտավատի օգտակար հատկանիշները:

Կտավատի ձեթը տարածում է գտել իր բաղադրության մեջ մտնող սննդարար տարրերի շնորհիվ:

Կտավատի ձեթը հարուստ է տարբեր վիտամիններով, հիմնականում՝ B խմբի: Ինչպես նաև, այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ բազմատեսակ տարրեր, օրինակ՝ ցինկ, սպիտակուց, լեցիտին, մագնեզիում, կալիում, վիտամիններ A, B, F և E, օմեգա-3 և օմեգա-6 թթուներ:

Հենց այս թթուներն են խթանում օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը: