Աշխատելով միասին` կարող ենք ապահովել խաղաղ և բարեկեցիկ ապագա հայ ժողովրդի համար. Միլզ


15:26 , 25 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Գյումրիի մի շարք անապահով ընտանիքների երեխաներ այժմ կունենան ավելի լավ ապրելու պայմաններ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ: Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ Կրտսերը ներկա է գտնվել Գյումրիում վերանորոգված Երեխաների խնամքի  և պաշտպանության թիվ 1 հաստատության բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսապանատան մամուլի ծառայությունից:

Այս նախաձեռնության արժեքն է կազմել 360.000 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության  գրասենյակի կողմից: Նախագիծը իրականացվել է այն բանից հետո, երբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է տվյալ հաստատության շենքի վերանորոգումը, որպես առաջնայնություն ունեցող նախագիծ:

Գյումրիի Երեխաղերի խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատությունը տվյալ շրջանում միակն է, որը զբաղվում է անապահով ընտանիքների երեխաների կրթությամբ: Այս հաստատությունը նաև ծառայելու է որպես նոր տարածաշրջանային ընտանեկան ուսումնական կենտրոն, որի նպատակն է լինելու վերադարձնել երեխաներին ընտանիքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ