Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում


13:25 , 17 դեկտեմբեր, 2012

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 17-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում,  ձյուն է տեղում: Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: