12:20 , 25 նոյեմբեր, 2015
Քաղցրավենիքի օգտագործումը փոխում է մարդու ուղեղը՝ ձևավորելով հիշողություն, որը վերջին հաշվով մարդուն կարող է ստիպել ավելի շատ ուտել: kedem.ru-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք են հայտնել Ջորջիայի համալսարանից ամերիկացի գիտնականները:
Ըստ փորձագետների՝ այդ հիշողությունը կարող է վերահսկել սովորությունները սննդում: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նեյրոնները հիպոկամպում (ուղեղի հատված, որը կարևոր դեր ունի էպիզոդիկ հիշողության հարցում) ակտիվանում են քաղցր մթերքներ օգտագործելիս: Ի վերջո՝ հաջորդ ուտելու ժամանակը շուտ է գալիս, իսկ օգտագործվող սննդի քանակն ավելանում է: