11:48 , 25 նոյեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի 70 տարվա լուսանկարների ողջ արխիվն անցել է Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ սերտ կապեր ունեցող «Doğuş» հոլդինգին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 18-ին Արա Գյուլերի և «Doğuş» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, «Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել է դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը:
Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները կստանան ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար:
Գյուլերին է պատկանելու նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի միայն 40%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ