10:28 , 25 նոյեմբեր, 2015
ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցվել է Սիրիայի օդային տարածքում՝ հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ը ենթադրում է, որ ռուսական ինքնաթիռը խփվել է սիրիական օդային տարածքում թուրքական օդային տարածք կարճատև մուտքից հետո՝ մեջբերում է գործակալությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում իր աղբյուրի խոսքերը:
Նրա տեղեկությամբ՝ այդ դիրքորոշումը «հիմնված է ինքնաթիռի հայտնաբերված ջերմային հետքով»: