«Անելիք» բանկի իրավաբանի սպանությունից հետո ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում


09:46 , 25 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

«Անելիք» բանկի իրավաբանի սպանությունից հետո երեկ ուշ երեկոյան և այսօր առավոտյան մայրաքաղաքից դուրս տանող և մտնող ճանապարհներին ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը, կանգնացնում են մեքենաները և ստուգում բեռնախցիկները:

Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչով են պայմանավորված անվտանգության սույն միջոցառումները Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ սովորաբար նման ծանր հանցագործություններից հետո նման միջոցառումներ են անցկացվում:

Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձը Երևանի Վարդանանց փողոցի 14 շենքի դիմաց  կրակոցներ է արձակել «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի ուղղությամբ, ով տեղում մահացել է: