«Սու-24»-ի հետ կապված իրավիճակը չպետք է կրկնվի. Օբամա և Էրդողան


09:20 , 25 նոյեմբեր, 2015

thumbs_b_c_a28c91ae350edbaa59c259caab086f11ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը, որն առաջացել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից «օդ-օդ» տեսակի հրթիռով ռուսական ռազմական «Սու-24» ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Այդ զրույցի շրջանակում նախագահները համաձայնել են, որ նման միջադեպերը չպետք է կրկնվեն, ինչի համար պետք է ձեռնարկել նման իրադարձությունների կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ։

Նրանք նաև հաստատել են Սիրիայում քաղաքական անցում ապահովելու համար ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների շարունակման վճռականությունը։