«Սու-24»-ի երկրորդ օդաչուին տարհանել են սիրիացի զինվորականները. ԶԼՄ-ներ


09:10 , 25 նոյեմբեր, 2015

maxresdefaultԹուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբարկուի երկրորդ օդաչուն տարհանվել է սիրիացի զինծառայողների կողմից՝ հաղորդում է Al Mayadeen-ը:

Նշվում է, որ օդաչուի հետ կապը վերականգնվել է 6 ժամ տևած որոնումներից հետո: Սիրիական հատուկջոկատայիններն օդաչուին երկու ժամ դուրս էին բերում գրոհայինների թիկունքից: Ներկա պահին նա անվտանգության է մեջ՝` Հմեյմիմ ռուսական ավիաբազայում:

Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ: