08:15 , 25 նոյեմբեր, 2015
Թունիսի մայրաքաղաքում 12 մարդ է զոհվել երկրի նախագահի թիկնազորի ավտոբուսի պայթեցման հետևանքով։ Հաղորդվում է 17 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Երկրի իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն։
Անվտանգության ուժերի աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ վերջին վարկածի՝ պայթյունն իրականացրել է մահապարտը։
Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բրիգադները։ Տարածքն անվտանգության ուժերի կողմից շղթայվել է։
Հիշեցնենք, որ 10 օր առաջ Թունիսում ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները: