Ֆրանսիայի Ռուբե քաղաքում անհայտ անձինք պատանդ են վերցրել մարդկանց


06:27 , 25 նոյեմբեր, 2015

franԶինված անհայտ մարդիկ Ֆրանսիայի հյուսիսային Ռուբե քաղաքում` Բելգիայի սահմանից ոչ հեռու, պատանդներ են վերցրել մի խումբ մարդկանց: Կան վիրավորներ, հայտնում է RIA Novosti-ն:

Գործակալության տվյալներով` պատանդների մեջ կան երեխաներ:

Իր հերթին RTL ռադիոալիքը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չարամիտները կանգնեցվել են ճանապարհային ոստիկանության կողմից ստուգման համար: