Ռուս պայմանագրային զինծառայողը զոհվել է Սիրիայում ուղղաթիռի հրետակոծությունից հետո


02:54 , 25 նոյեմբեր, 2015

1327509131Ռուս ծովային հետևակը զոհվել է ռուսական ուղղաթիռի ստիպված վայրէջքից հետո, որը հրետակոծվել է երկրից` փրկարական աշխատանքների ընթացքում ` Սիրիայում կործանված Սու-24 ինքնաթիռի օդաչուին որոնելիս, հաղորդում է RIA Novosti-ն:

«Օպերացիայի ընթացքում ուղղաթիռներից մեկը հրազենից կրակի արդյունքում վնասվածքներ է ստացել և ստիպված վայրէջք կատարել չեզոք տարածքում: Մեկ ծովային պայմանագրային զինծառայողը զոհվել է»,- հայտարարել է ՌԴ զինուժի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ բաժնի պետ Սերգեյ Ռուդսկին:

Օպերացիային երկու Մի-8 ուղղաթիռ է մասնակցել: