Թուրքական բարեկամություն`թշնամու հետ


00:12 , 25 նոյեմբեր, 2015

Թուրքական բարեկամություն`թշնամու հետNewmag.am-ը գրում է.

Սիրիական Կոբանի փոքր քաղաքը 2014 թվականին դարձել էր համաշխարհային չարիքի դեմ պայքարի խորհրդանիշ: Տարբեր ազգության միլիոնավոր մարդիկ ամիսներ շարունակ հետևում էին՝ վախենալով, որ քրդաբնակ քաղաքը ուր որ է կընկնի «Իսամական պետության» ահաբեկիչների գրոհների ներքո: Նույն այդ ժամանակ Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ կեղտոտ խաղ էր վարում:

Շերկո Օմեր ծածկանունով նախկին զինյալը Իրաքյան Քուրդիստանում ապրող հաջողակ գործարարի որդի էր: Նա Սիրիա էր մեկնել ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակին» միանալու և Բաշար Ասադի դեմ կռվելու համար, սակայն հայտնվել էր ԻՊ-ի կազմում: Ահաբեկիչները նրան Ռաքքա քաղաքում կապավորի հաստիքի էին նշանակել: Քրդական ջոկատների գրոհի ժամանակ Օմերը անձնատուր էր եղել: Ամիսներ շարունակ բանտարկված մնալուց հետո, քրդերը համոզվել էին, որ նա չի մասնակցել ահաբեկչական գործողությունների ու նրան բաց էին թողել: Չստացված ահաբեկիչը պատմել է.

-Ես բազմաթիվ անգամ ռադիոկապ եմ հաստատել ԻՊ հրամանատարների ու Թուրքիայում գտնվող մարդկանց միջև: Հազվադեպ էր լինում, որ նրանք արաբերեն խոսեին, միայն եթե խոսում էին իրենց անմիջական հավաքագրողների հետ: Հիմնականում թուրքերեն էին խոսում, որովհետև կապի մյուս ծայրում թուրք պաշտոնյաներ էին, և ԻՊ-ի տղաները նրանց հետ խոսելիս շատ լուրջ էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ