23:32 , 24 նոյեմբեր, 2015
Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ» Ալեսանդրա Ամբրոսիոն տղամարդկանց Maxim պարբերականի համար լուսանկարվել է մերկ` զարդարելով Նոր տարվա համարի շապիկը: Լուսանկարների հեղինակը ֆրանսիացի Ջայլզ Բենսիմոնն է: Ֆոտոսեսիան տեղի է ունեցել Մոնակոյում, հայտնում է korrespondent.net-ը:
Maxim-ի խմբագրությունը 34-ամյա Ալեսանդրային անվանել է «աշխարհի ամենասեքսուալ բիզնես լեդին»:
«Ես խաղում էի առաջարկված դերը, չնայած ամենօրյա կյանքում ես այդպիսի տեսք չունեմ: Ջայլզն իմ սիրելի լուսանկարիչներից է, այդ պատճառով նրա հետ աշխատելը շատ հետաքրքիր է և հարմարավետ»,- ասել է բրազիլացի սուպերմոդելը:








