23:08 , 24 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսական «Մոսկվա» հածանավը՝ «Ֆորտ» ՀՕՊ համակարգով, կտեղակայվի Լաթաքիայի մոտակա շրջանում՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար:
РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկին:
Հիշեցնենք, որ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այսօր խոցված Սու-24 ինքնաթիռը կործանվել է «օդ-օդ» տեսակի հրթիռի հարվածից և ընկել Սիրիայում` Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորությամբ: