Ռուսաստանը պաշտոնական բողոք է փոխանցել Թուրքիայի ռազմական կցորդին


22:54 , 24 նոյեմբեր, 2015

turkey-russia-flagsAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության պաշտպանական հարցերի գծով կցորդը շտապ կանչվել է ՌԴ պաշտպանութան նախարարություն: RT-ի հաղորդմամբ, նրան Թուրքիայի ՌՕՈՒ-ի գործողությունների վերաբերյալ հետեւյալ բովանդակությամբ պաշտոնական բողոք է ներկայացվել.

«Այսօր ժամը 9:30-ին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ռազմական առաջադրանք կատարող ռուսական ինքաթիռը խոցվել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից:

Ռուսական ինքնաթիռը չի հատել թուրքական սահմանը եւ գործել է բացառապես Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ: Ռուսական ավիացիայի ռազմական գործողություններն ուղղված են եղել ապօրինի ահաբեկչական կազմավորումների դեմ, որի կազմում մեծ թվով զինյալներ կան Ռուսաստանի Հյուսիսային Կովկասից:

ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետների՝ արտակարգ կապի գծով թուրքական կողմի հետ փոխգործակցելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Թուրքական ՌՕՈՒ-ի գործողությունները դիտարկվում են որպես անբարյացկամության ակտ:

Ներկայում ՌԴ ՊՆ-ն այդպիսի միջադեպերին արձագանքելու համալիր միջոցառումներ է մշակում:

Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են»: