22:18 , 24 նոյեմբեր, 2015
Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է բրազիլական «Սանտոս»-ի կիսապաշտպան Լուկաս Լիմայի ծառայություններով, տեղեկացնում է իտալական Calciomercato-ն:
Այդ մասին հաղորդել է ֆուտբոլիստի գործակալ Էդսոն Կոդորը:
«Մենք բանակցություններ ենք վարում տարբեր ակումբների հետ, սակայն Իտալիայում գտնվող մեր ներկայացուցիչը հանդիպել է «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Կոդորը: