22:10 , 24 նոյեմբեր, 2015
168.am-ը գրում է.
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Ռոնալդ Փելթոնը, ով 1986 թվականին դատապարտվել էր ԽՍՀՄ-ում լրտեսության համար, ազատ կարձակվի, հայտնել է «Ամերիկացի գիտնականների դաշնություն» (FAS) ոչ առևտրային կազմակերպությունը:
74-ամյա նախկին լրտեսը ազատ է արձակվելու այսօր, ասվում է նախօրեին տարածած հաղորդագրության մեջ:
Կապի նախկին մասնագետ Փելթոնը դատապարտվել էր երեք ցմահ պատժաժամկետների, ինչպես նաև 10 տարվա ազատազրկման ու 100 դոլար տուգանքի: