ԼՂՀ վարչապետը Լոս Անջելեսում այցելել է հայկական վարժարաններ


21:24 , 24 նոյեմբեր, 2015

lxh varchAraratnews.am-ը գրում է.

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է  Լոս Անջելեսում գործող հայկական վարժարաններ,  ինչպես նաեւ հանդիպում է  ունեցել  մի խումբ բարերարների հետ:

Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արայիկ  Հարությունյանը եղել է Սրբոց Նահատակաց Ֆերայան Երկրորդական եւ ՀԲԸՄ  Մանուկյան-Դեմիրճյան վարժարաններում,  ծանոթացել  կրթօջախների  պայմաններին  եւ  պատմությանը: Վարչապետը ներկա է գտնվել աշակերտների  կողմից  կազմակերպված  միջոցառումներին՝ բարձր գնահատելով  վարժարանների դերակատարությունը  սփյուռքում  հայապահպանության գործում:

Վարչապետ Հարությունյանն այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան  ափի առաջնորդարանում կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է մի խումբ  բարերարների,նրանց ներկայացրել Արցախի զարգացման հեռանկարներն ու պայմանները:  Նա ներկաների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները, ձեռք բերել   կոնկրետ պայմանավորվածություններ:

Հանդիպման վերջում վարչապետը հորդորել է բարերարներին ակտիվորեն աջակցել  նոյեմբերի 26-ին նախատեսված  հեռուստամարաթոնին,  որի  ժամանակ  հավաքագրված  գումարները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղվելու են հայրենիքի  զարգացման գործին: