Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են Ղրիմի հյուսիսում ռուսական զորքերի ուժեղացման մասին


19:47 , 24 նոյեմբեր, 2015

ukraineAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդում հայտարարում են, որ Ռուսաստանն ուժեղացնում է Հյուսիսային Ղրիմում իր զորամիավորումները:

Այս մասին գրում է «Ինտեֆրաքս» գործակալությունը:

«Ռուսաստանը շտապ կերպով ուժեղացնում է Հյուսիսային Ղրիմում իր հարձակողական խմբավորումը: Այսպես, նոյեմբերի 24-ին ռուսաստանյան 5 միավոր ԻԼ76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով Իվանովո օդանավակայանից Ջանկոյ օդակայան են տեղափոխել ՌԴ ԶՈՒ Օդա-դեսանտային ուժերի 98-րդ դիվիզիայի երկու մարտավարական գումարտակ»,- ասվում է հաղորդագրությունում, որը տարածել է Ուկրաինայի ԱԱՊԽ լրատվական ծառայությունը:

Բացի այդ, հաղորդագրության համաձայն, Կալինյովկա բնակավայրի շրջանում սկսվել է 7-րդ գրոհային լեռնային դիվիզիոնի 97-րդ դեսանտային գնդի ընդլայնումը: