19:48 , 24 նոյեմբեր, 2015
168.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարարությունը ռուսներին խորհուրդ չի տալիս մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Նրա խոսքով՝ Թուրքիայից եկող ահաբեկչական աճող սպառնալիքը պակաս չէ, քան Եգիպտոսում: Հայտնի է դարձել նաև, որ Լավրովը չեղյալ է հայտարարել վաղը Ստամբուլ կատարելիք այցը: Նշվում է, որ տվյալ որոշումը կայացվել է Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման պատճառով: