Քաղաքացիները ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացրել


19:42 , 24 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել ի նշան բողոքի Սիրիայում ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի խոցման: «Ինտերֆաքսը» փոխանցում է, որ ակցիան իրականացրել են երեք քաղաքացիներ: Նրանք իրենց ձեռքին պահած պաստառներով մեղադրել են Անկարային՝  ահաբեկչության պաշտպանության և օժանդակության համար:

«Խոցված օդաչուները ոչնչացնում էին ահաբեկիչներին, որպեսզի չսպանվեն մեր ու Ձեր խաղաղ բնակիչները», -գրված է եղել քաղաքացիներից մեկի պահած պաստառի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ