Սու-24-ը Լաթաքիայում կանխարգելիչ հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին. Պուտին


19:22 , 24 նոյեմբեր, 2015

1327555792Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռը կատարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անմիջական հանձնարարություն՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելով ահաբեկիչներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Նրանք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործողություն են իրականացրել: Հյուսիսային Լաթաքիան լեռնային հատված է, որտեղ կենտրոնացած են գրոհայինները, հիմնականում՝ ծագումով Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ իմաստով նրանք կատարել են ահաբեկիչներին ուղղված կանխարգելիչ հարվածների իրենց ուղիղ հանձնարարությունը։ Դրանք, իհարկե, մարդիկ են, որոնց պետք է անմիջականորեն դասել միջազգային ահաբեկիչների շարքը»,- ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպմանը։