18:42 , 24 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ քննարկելու համար ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Սու-24-ի կործանման կապակցությամբ իր մոտ է կանչել Ռուսաստանի դեսպանին։