Ծանրորդ Վանիկ Ավետիսյանն աշխարհի առաջնությունում գրավեց 12-րդ տեղը


17:44 , 24 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի ծանրամարտ  առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը: Այս մասին հայտնում է armnoc.am-ը:

69 կգ քաշային Ավետիսյանը պոկում վարժությունում նախ պոկեց 136 կգ, հետո՝ 140 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 142 կգ-ը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հրեց 177 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 182 կգ-ը: Երկամարտի 317 կգ արդյունքով նա 12-րդն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ