Մարսի մոտ կհայտնվեն օղակներ՝ նման Սատուրնի օղակներին


17:30 , 24 նոյեմբեր, 2015

марсԱմերիկացի մոլորակաբանները կանխատեսել են, որ ոչ հեռու ապագայում Մարսի մոտ կհայտնվեն օղակներ՝ նման Սատուրնի օղակներին: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Geoscience ամսագրում:

Գիտնականների կատարած մոդելավորման համաձայն՝ մոտավորապես 20-40 մլն տարի հետո Ֆոբոսը (երկու արբանյակներից մեկը) կկործանվի: Արբանյակի փոքր մասնիկները կձևավորեն կիպ օղակ Կարմիր մոլորակի շուրջը, որը գոյություն կունենա մինչև 100 մլն տարի:

Արբանյակի կործանումը պայմանավորված է դրա ոչ ամուր ներքին կառուցվածքով և տեղի կունենա Մարսի գրավիտացիոն ձգողության ազդեցությամբ: