Լավագույն միջոցը՝ ճարպակալած լյարդի դեմ


19:10 , 24 նոյեմբեր, 2015

Լավագույն միջոցը՝ ճարպակալած լյարդի դեմ168.am-ը գրում է.

Լյարդի հիմնական ֆունկցիան մեր ընդունած սննդի մշակումն ու ավելորդ ճարպերից, տոքսիններից և վնասակար տարրերից ազատելն է, որն անչափ անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Այդ իսկ պատճառով լյարդը համարվում է ամենակարևոր օրգաններից մեկը, սակայն, այնուամենայնիվ, այս բոլոր վնասակար տարրերը չեն կարող չանդրադառնալ լյարդի վրա:

Երբ այս օրգանը լավ չի աշխատում, պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկել նրան «կյանքի վերադարձնելու» համար: healthyfoodhouse.com-ն առաջարկում է մի միջոց, որը մաքրում է ճարպակալած լյարդն ու վերականգնում դրա աշխատանքը:

Բաղադրատոմս

Պատրաստման եղանակը

Տանձը, կաղամբը, նեխուրը և կոճապղպեղը կտրատեք մանր կտորների և լցրեք բլենդերի մեջ: Վրան լցրեք ջուրն ու լավ խառնեք: Այնուհետև ավելացրեք անանուխը, կիտրոնի հյութը և ևս մեկ անգամ լավ խառնեք և խմեք:

Օրական 2 անգամ պետք է խմել այս խառնուրդից՝ առավոտյան և երեկոյան: