16:49 , 24 նոյեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Vacheron Constantin Harmony Dual Time ժամացույցների կանացի մոդելը ճանաչվել է 2015 թվականի Տարվա ժամացույց։ Նման որոշում է կայացրել ժյուրին Ringier Romandie group-ի և Montress Passion-ի համատեղ կազմակերպած փառատոնում։
Ժամացույցի կորպուսը պատրաստված է սպիտակ ոսկուց և զարդարված է 1.2 կարատ քաշով 88 ադամանդներով։
Սեպտեմբերի կեսին Vacheron Constantin-ը ներկայացրել է գրպանի ժամացույց 57 բարդացումներով։ Այն, ըստ ընկերության, ամենաբարդ մոդելն էր երբևէ ստեղծվածներից, որի պատրաստման համար պահանջվել էր 8 տարի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ