Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ռուսական Су-24-ի խոցումը «լուրջ դեպք» է


16:42 , 24 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման դեպքը «շատ լուրջ» է որակել: Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: 
Աղբյուրի հետ զրույցում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Լոնդոնը անհապաղ ճշտում է դեպքի մանրամասները:

«Ռուսական զինված ուժերի ինքնաթիռը խոցվել է թուրք-սիրիական սահմանի մոտակայքում: Մենք անհապաղ կերպով ճշգրտում ենք մանրամասները: Ակնհայտ է, որ տեղի ունեցածը շատ լուրջ դեպք է»,- նշել են Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ