Երկրպագուները «Բարսելոնայից կրած պարտության համար ծեծել են «Ռեալի» ֆուտբոլիստի


16:29 , 24 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, երկրպագուները հարձակվել են Մադրիդի «Ռեալի երկրորդ թիմի «Ռեալ Կաստիլիայի» հարձակվող Կրիստիան Սեդրեսի վրա: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին: Երկրպագուները վիրավորել են ֆուտբոլիստին և հարվածներ հասցրել: Հայտնվում է, որ երկրպագուների զայրույթը բացատրվում է «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությամբ: