Թուրք հաքերը հայտարարել է 100-ավոր ռուսական կայքեր կոտրելու մասին


16:02 , 24 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Skorsky կեղծանվամբ ներկայացող մի թուրք հաքեր (ցանցահեն) հայտարարություն է տարածել, որ  կոտրել է 100-ավոր ռուսական  կայքեր:  Ըստ նրա՝ դա արվել է որպես բողոքի նշան՝  ընդդեմ Սիրիայի թուրքմենական  գյուղերում ռուսական ավիահարվածների:

«Էրմենիհաբեր»-ը  թուրքական «mynet» լրատվամիջոցին վկայակոչելով գրում է, որ նշյալ հաքերը ռուսական կոտրված կայքերում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան կայսրության սուլթան  Մեհմեդ Ֆաթիհ երկրորդի  լուսանկարները:

«Իմ նպատակը  բողոքելն է: Մի շարք պետական կայքերի էլեկտրոնային փոստով զգուշացում եմ արել: Իմ թուրքմեն եղբայրներին  վիրտուալ տիրույթում էլ միայնակ չթողեցինք և չենք էլ թողնելու»,- գրել է նա Twitter միկրոբլոգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ