14:06 , 24 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ինչպես փոխանցում է Govorit Moskva-ն` կրեմլյան աղբյուրները հաղորդում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է պատրաստում Սիրիայում թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական Su-24 ռազմական ինքնաթիռի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանել:
Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն թուրքական կողմը պնդում է հակառակը՝ նշելով, որ այդ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ:
Թուրքական կողմը նշում է նաև, որ միջադեպի ժամանակ մոտակայքում ևս մեկ ռուսական ինքնաթիռ է եղել: