13:35 , 24 նոյեմբեր, 2015
Ճապոնիայում դիետիկ մթերքների շուկայում ավելացել է լապշա ցելյուլոզից, հայտնում է rosbalt.ru-ն: Այն չի պարունակում ճարպեր ու գլյուտեն և, դիետոլոգների վստահեցմամբ, լավագույնն է ոչ միայն նիհարել ցանկացողների համար. լապշան գործնականում չի պարունակում մարդու օրգանիզմի համար վնասակար նյութեր:
Նոր մթերքի հիմքը ծառի կեղևն է՝ խառնված Amorphophallus konjac կոչվող էկզոտիկ բույսի հետ: Այդ խառնուրդից ստացվում է ալյուր, որը պարունակում է մանրաթելային զանգված, որը բարերար ազդեցություն է ունենում մարսողության վրա: Հետո հարստացված ալյուրից պատրաստվում է դիետիկ մթերքը:
Մշակողները նշում են, որ նոր մթերքի 450 գրամը 30 կալորիայից պակաս է պարունակում, մինչդեռ դասական վերմիշելի նույն չափաբաժնում 1538 կկալ կա: