Եգիպտոսում հյուրանոցի մոտ պայթուցիկը գործի է դրել մահապարտը. ԶԼՄ-ներ


12:49 , 24 նոյեմբեր, 2015

1039726744Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ է գործի դրել Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսային Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ կայանած ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է Vetogate լրատվական պորտալը՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրներին:

Պայթեցված մեքենայում հայտնաբերվել են մարդու մնացորդներ:

Այս պահին ահաբեկչության զոհերի թիվը 4-ն է՝ 3 ոստիկան և մահապարտը: Եվս 12 մարդ տուժել է, այդ թվում՝ 10 ոստիկան և 2 անցորդ:

Ահաբեկչությունն իրագործվել է հյուրանոցի մոտ, որտեղ կանգ են առել խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները: