05:48 , 24 նոյեմբեր, 2015
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է Եվրոպայում Bed and breakfast սեգմենտում լավագույն հյուրանոցերի ցանկը:
Առաջին տեղում հայտնվել է Բարսելոնի Chez Papa հյուրանոցը: Այն գտնվում է Սուրբ Ընտանիք տաճարի մոտակայքում: Սենյակներում կան փայտի վառարաններ: Մեկ գիշերվա արժեքը հյուրանոցում սկսվում է 85 եվրոյից:
Երկրորդ տեղում է Լիսաբոնի Casa Amora հյուրանոցը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու: Հինգ սենյականոց հյուրանոցում նախաճաշերը մատուցվում են ներքին բակում: Համարների արժեքը մեկ գիշերվա համար սկսվում է 90 եվրոյից:
Առաջատարների եռյակը եզրափակում է Բորդոյի Une Chambre Chez Dupont հյուրանոցը, որը գտնվում է հին քաղաքի ծայրամասում: Մի համարի գինը սկսվում է 125 եվրոյից, որի մեջ մտնում է նախաճաշը:
Ցանկի մեջ մտել են նաև Տրիեստեյի, Պրահայի, Վենետիկի, Ամստերդամի, Հռոմի և այլ քաղաքների հյուրանոցները:
Bed and breakfast-ը մինի հյուրանոցների տեսակ է, որտեղ հաճախորդներին առաջարկում են գիշերել և նախաճաշ: