Ձայնագրությունում ի՞նչ լսեցինք. նորություն՝ թաքուն, անհայտ բան, կա՞ր…


21:48 , 16 դեկտեմբեր, 2012

Արմեն Դավթյան

Ձայնագրությունում ի՞նչ լսեցինք, նորություն՝ թաքուն, անհայտ բան, կա՞ր…
1) Ով չգիտեր, որ ՀԱԿ-ից Զուրաբյանը լիազորված ա ԲՀԿ-ից լիազորված Օսկանյանի հետ քննարկելու ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարները (թաքո՞ւն են հանդիպել):

2) Ո՞վ չգիտեր ձայնագրությունում առկա խնդիրների մասին (էդ հակասությունները օրը 50 անգամ գրվել ա):
3) Կասկած չկա, որ սա ընդամենը մի հատված է, որը չի արտահայտում բուն քննարկումը (կարող է եւս մի քանի վայրկյան լինել եւ փոխել ամեն ինչ):
4) Կասկածից վեր է, որ կա ամբողջական ձայնագրությունը։
ա) Դա չի տեղադրվում, որովհետեւ հազիվ մի պստիկ հատվածում մի բան «գտել են» (կրկնեմ, բոլորս գիտեինք, բան չկա նոր):
բ) Երկար ա եղել, եւ մեր ժամանակն են խնայել։ԴԴԴ
5) Սա խոսուն փաստ է, որ Սերժ Սարգսյանի համար անցանկալի փուլային մի հանգուցալուծում են ստացել ՀԱԿ-ԲՀԿ քննարկումները։
Հ.Գ. Ընկերներ, հիմա որ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ բացեն յուրաքանչյուրիս չաթը, կտրտեն մեր անձնական նամակագրությունը եւ հրապարակեն իրենց նպատակահարմար ձեւով։
Ի՞նչ ա ասածս, բոլորիս վրա էլ կոմպրոմատ կճարվի, հանգիստ։ԴԴԴ