03:34 , 24 նոյեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Ընդհանուր առմամբ հատուկ ծառայությունների, ոստիկանության մինչեւ հազար աշխատակիցներ եւ զինվորականներ են ներգրավված Բելգիայում անցկացվող լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտնել Է թագավորության ներքին գործերի նախարար Յան Յա մբոնը:
«Անվտանգության ուժերը, զինվորականները եւ ոստիկանները հսկայական ուժ են կազմում, որոնց թվաքանակը գերազանցում Է հազարը»,-ասել Է նա RTL հեռուստառադիոընկերության եթերում:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Բելգիայի ոստիկանությունը 16 մարդու Է ձերբակալել խուզարկությունների ընթացքում, որոնք նոյեմբերի 22-ի երեկոյան կատարվել են Բրյուսելում եւ Շառլեռուայում: Մինչդեռ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գլխավոր կասկածյալը՝ Սալահ Աբդեսլամը, ինչպես նաեւ զենք ու պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Այդ կապակցությամբ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մի շարք զանգվածային լրատվամիջոցներ արդեն հայտարարել են, որ հատուկ գործողությունը ձախողվել Է: Այս գնահատականը կարող Է հաստատվել, եթե նոյեմբերի 23-ին ձերբակալվածներից ոչ մեկին մեղադրանք չներկայացվի: