01:07 , 24 նոյեմբեր, 2015
Հատուկ ծառայության աշխատակիցները կարողացել են պարզել Եգիպտոսում վթարված ռուսական A321 ինքնաթիռում պայթուցիկ սարքի տեղադրման վայրը, տեղեկացնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պայթուցիկ սարքը հավանաբար տեղադրված է եղել 30A և 31A նստատեղերի միջակայքում:
Պայթյունի հզորությունը տրիտոլային համարժեքով 1 կգ է:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ռուսական կողմը տեղեկություններ չունի A321 ինքնաթիռում ահաբեկչություն իրականացնողների վերաբերյալ: