Ուշադրություն. Կրծողներն ակտիվացել են. պետությունն առաջարկում է անվճար դեղամիջոց


23:55 , 23 նոյեմբեր, 2015

122Elq.am-ը գրում է.

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, եւ անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու եւ խաղողի այգիները, ինչպես նաեւ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու եւ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով, Գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր:

Ըստ նախարարության լրատվական ծառայության հայտնած տեղեկատվության՝ բոլոր այն հողօգտագործողներին, որոնց հողատարածքներում արձանագրվել է միջին եւ բարձր վարակվածություն, անհատույց կտրամադրվի անհրաժեշտ քանակության «Ռոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ եւ օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ