22:52 , 23 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ձայնը հնարավոր կլինի լսել բրիտանական հայտնի Coldplay ռոք-խմբի նոր ալբոմում: Արմենպրեսի տեղեկացմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Sun-ը:Վերջինիս տվյալներով` Coldplay-ն ստացել է այն ձայնագրության օգտագործման թույտվությունը, որտեղ ԱՄՆ Նախագահը կատարում է Amazing Grace հոգևոր օրհներգը` Չարլսթոնում հարձակման կապակցությամբ տեղի ունեցած սգո արարողության ժամանակ:
Նշվում է նաև, որ Օբամային դուր են գալիս ռոք-խմբի ստեղծագործությունները, ինչն էլ, հավանական է, դարձել է աբոմի ձայնագրությանը նրա մասնակցության պատճառը:
1996 թվականին հիմնված բրիտանական Coldplay ռոք-խումբը Grammy պատվավոր մրցանակի բազմակի դափնեկիր է: Առավել հայտնի են խմբի «Yellow», «Talk», «Paradise», «Viva la Vida» երգերը: