22:46 , 23 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանը Կասպից ծովի օդային տարածքը կօգտագործի «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակներով:
Russia Today-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինն ասել է, որ Կասպից ծովի օդային տարածքը կօգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ պատժված չեն լինի ահաբեկչությունների բոլոր մեղավորները:
Սեպտեմբերից Սիրիայի պատերազմին միացած Ռուսաստանը արդեն 2 անգամ Կասպից ծովի իր նավատորմից հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում իսլամիստների դիրքերին: