22:01 , 23 նոյեմբեր, 2015
Բոլորս գիտենք, որ բանջարեղենը օգտակար է, սակայն գիտե՞նք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ օգտակար հատկություններ ունի: Ladyhealth-ը ներկայացնում է կարմիր սոխի օգտակար հատկությունները:
Սոխն իր բաղադրիչներից մեկի՝ կվերցետինի շնորհիվ կարող է հակաբորբոքային միջոց ծառայել: Մասնավորապես, լաբորատոր փորձարկումների արդյունքում ապացուցվել է, որ կվերցետինը իմունային համակարգին հիստամինների՝ ալերգիկ ռեակցիա առաջացնող քիմիական միացությունների արտազատումից զերծ պահելու հատկություն է դրսևորում: Հենվելով ստացված արդյունքների վրա՝ գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ բանջարեղենի այս տեսակը կարող է նաև ասթմայի դեմ բուժման միջոց ծառայել:
Կարմիր սոխը քրքումի հետ միասին օգտագործման պարագայում քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու միջոց է: Հետազոտության արդյունքները վկայում են, որ բանջարեղենի և ծաղկաբույսի հիշյալ տեսակների համատեղ ազդեցությամբ մարդու աղիներում կուտակված նախաքաղցկեղային մասնիկների չափերի ու քանակի, հետևապես էլ՝ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականության նվազեցում է նկատվում:
Կարմիր սոխը շաքարախտի դեմ հրաշալի միջոց է: Սոխի բաղադրության մեջ մտնող հիմնական եթերայուղը՝ ալիլ պրոպիլ դիսուլֆիդը, ինսուլինի արտազատում խթանելու և արյան մեջ շաքարի բաղադրությունը նվազեցնելու հատկություն ունի:
Հում կարմիր սոխը նաև ատամների առողջության համար է օգտակար: Օրական ընդամենը 2-3 րոպե ծամելով՝ կարող եք բերանի խոռոչում առկա բոլոր վնասակար մանրէներից ազատվել և ատամների ամրությունն ապահովել:
Վերոհիշյալ հիվանդությունների խուսափելու համար, ընդհանուր առմամբ, հարկավոր է օրական մեկ գլուխ սոխ ուտել: