19:50 , 23 նոյեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Թուրքիան կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանն (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Սիրիայում թուրքմենական գյուղի ռմբակոծման հարցը:
Աղբյուրը նշել է, թե Սիրիայի լեռնային շրջաններից վերջին երեք օրվա ընթացքում շուրջ 1700 մարդ ստիպված է եղել հասնել Թուրքիայի սահմանամերձ շրջաններ: Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիան թուրքմենական գյուղի ռմբակոծման առնչությամբ բանակցությունների մեջ է Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ, ինչպես նաև արդեն նամակ է ուղարկվել Բրիտանիային, որն այս տարի նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նշվում է, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի հետ խորհրդակցություն է ունեցել, իսկ արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն խնդիրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: