Իշխանությունը պահպանելու ֆորմուլան


19:13 , 23 նոյեմբեր, 2015

Եթե իշխանությունը չի հասցնում փոփոխություններ կատարել, նրան քննադատում են... Եթե իշխանությանը քննադատում են, և նա չի հարգում այդ քննադատությունը, մարդիկ դադարում են հարգել այդ իշխանությանը... Եթե իշխանությանը չեն հարգում, և նա չի փոխվում, նրա վրա ծիծաղում են... Եթե իշխանության վրա ծիծաղում են, և նա կրկին չի փոխվում, նրան ծեծում են... Եթե իշխանությանը ծեծում են, ու նա կրկին չի փոխվում, դառնում է անպիտան... Եթե իշխանությունը դառնում է անպիտան, նրան տապալում են...
Հ.Գ. Այս մտքի հեղինակը հայտնի ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովն է... Մի մարդ, ով իր հայրենիքում վերապրել է այս ամենը, ինչը հանձնել է թղթին... Շատ լավ կլինի, որ իշխանության մաս կազմողներից ոմանք, ովքեր իրենց պատկերացնում են անձեռնմխելի և հավերժ, կարդան ու մտածեն, թե իրենք այս «ֆորմուլայի» որ հատվածում են գտնվում...